Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 24-07-2018
Երիտասարդների միջազգային օրը Գյումրիում
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, արդեն չորրորդ տարին անընդմեջ Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։

2018 թվականի օգոստոսի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի ու «ArmEvents»-ի հետ համատեղ հանդես է գալիս մեծամասշտաբ հանրային միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։

Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին եւ ոչ միայն, մասնակիցը դառնալու երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:

Ներկայացնում ենք օգոստոսի 11-ին սպասվող միջոցառումների ցանկը՝

15:30 – 16։30 ՔԱՅԼԵՐԹ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ - Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման եւ հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացման նպատակով հեծանվաերթ։ Վայրը՝ Շառլ Անզնավուրի անվան հրապարակից մինչեւ թատերական հրապարակ։
16։30 – 19:00 ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐ - Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից Էրազմուս+ Երիտասարդություն ծրագրի հնարավորությունների ներկայացում: Վայրը՝ թատերական հրապարակ։
17։00 – 18:00 COLOR FEST GYUMRI - Երիտասարդների եւ համայնքի անդամների մասնակցությամբ գունային փառատոն, որը նկարահանվելու է «Աէրո» թռչող սարքի միջոցով: Վայրը՝ թատերական հրապարակ։
17։00 – 21:00 ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ - «Արփի եւ Hayway» փոփջազային բենդի եւ DJ-ներ Cenn_gg-ի ու Minasoff-ի մասնակցությամբ։ Վայրը՝ թատերական հրապարակ։

Հ.Գ.: Միջոցառման իրականացմանն աջակցում են Գյումրու քաղաքապետարանը, Շիրակի Հանրային հեռուստաընկերությունը, «ՑԱՅԳ» հեռուստառադիոընկերությունը, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, «Դիզայն Բուտիք» ընկերությունն ու «Կաֆե Նանսի» սրճարանը։

Միջոցառման մանրամասները ֆեյսբուքում