Նյութը՝ Զառա Ասկարյանի, Իսպանիայում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կամավոր
Լուսանկարները՝ Զառա Ասկարյանի
Տեղադրվել է 24-07-2018
Պոնտեւեդրա կամ փոքրիկ Երեւան
Պոնտեվեդրան դարձել է հարազատ քաղաք։ Այստեղ ինչ–որ մի բան կա, որ ինձ հիշեցնում է Երեւանը, թերեւս դա է նպաստում, որ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։

Շատ հաճախ քայլելով փողոցում, մոռանում եմ, որ Հյասատանում չեմ եւ միայն հանկարծակի իսպաներեն լսվող խոսակցություններն են հիշեցնում այդ մասին։

Այստեղ մարդիկ անմիջական են, խանութի վաճառողը կարող է երկար խոսել  իր ամենօրյա հաճախորդների հետ՝ նրանց ընտանիքի, նրանց կյանքի մասին, այս ամենը եւս հիշեցնում է Հայաստանը։

Հանդիպեցի իսպանուհի ընկերներիցս մեկին, որն իր ԵԿԾ–ն անցկացնելով Հայստանում՝ ուղղակի սիրահարվել է Հայաստանին եւ գիրք գրել Հայաստանի մասին։ Ինչպես նա է նշում Պոնտեւեդրան իր համար փոքրիկ Երեւանն է, քանի որ այստեղ միշտ հանդիպում է մարդկանց, որոնք կապ ունեն Հայաստանի հետ։

Իսկ ինչ վերաբերվում է ծրագրին, ապա  ամեն օր մի  փոքրիկ աճ եմ ապրում՝ անգլերենի, իսպաներենի, ինչպես նաեւ համակարգչային գիտելիքների առումով, ինչն, իհարկե, հաղորդում է ինքնվստահություն։

Ամեն ամիս այցելում ենք որեւէ քաղաքում գտնվող մի վայր, որտեղ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ միասին աշխատում են (Co-working) եւ մեկ աշխատանքային օր անցկացնում ենք իրենց հետ։ Այդ վայերեը շատ յուրահատուկ են, մարդիկ շատ բաց եւ պատրաստ իրենց փորձը փոխանցելու, կիսվելու իրենց գիտելիքներով։

Յուրաքանչյուր այդպիսի այցը կարծես մի նոր շունչ լինի, որից ներշնչվում ես՝ նոր ծրագրեր եւ պրոյեկտներ սկսելու համար։