Նյութը՝ Վանաձորի ԻնֆոՏնից
Տեղադրվել է 25-07-2018
Գլոբալիզացիա եւ մարդու իրավունքներ․ անհամատեղելի զու՞յգ
ՀԿ կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում, համագործակցությամբ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամի կազմակերպում է «Գլոբալիզացիա եւ մարդու իրավունքներ․ անհամատեղելի զու՞յգ» թեմայով դասընթաց-քննարկում։

Որտեղ՝ ՀԿ կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան դահլիճում (ք․ Վանաձոր, Խորենացի 6/1):
Երբ՝ հուլիսի 27՝ ժամը 16։00-17։30:
Բանախոս՝ Դան-Արիա Սուկուրի, Եվրոպայի Երիտասարդ Լիբերալների ցանցի համակարգող խորհրդի անդամ, Շվեդիա, Մոլդովա:
Լեզուն՝ Անգլերեն - Հայերեն (համաժամանակյա թարգմանությամբ):

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը:

Միջոցառումը մասն է Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամի «Եվրոպան ճամպրուկում» ամենամյա երիտասարդական միջոցառման։

Այս տարին ծրագիրն իրականացվելու է «Մարդու իրավունքների պաշտպանությունը փոփոխվող ժամանակներում» խորագրով։