Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 30-07-2018
Ուրախ, բարի տոն. Մանկական Bari Fest Հյուսիսային պողոտայում
«Բարի մամա» կազմակերպության նախաձեռնությամբ հուլիսի 28-ը 29-ը Երեւանի հյուսիսային պողոտայում անցկացվում է Մանկական Bari Fest միջոցառումը:

Ուրախ եւ բարի տոնի շրջանակում անցկացվում է քաղցրավենիքի վաճառք հայտնիների կողմից, հայ վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, մանկական շոու-ծրագրեր, պողոտայի երկայնքով շրջում են մուլտհերոսներ: 

Իրադարձության շրջանակում հուլիսի 28-ին Հյուսիսային պողոտայում անցկացվեց նաեւ պղպջակ-թայմ միջոցառումը, որին մասնակցեցին բազում փոքրիկներ: 

Նշենք, որ Բարի Ֆեստի ողջ հասույթը կուղվի մանկատան սաների համար կառուցվող Բարի տնակ վերականգնողական կենտրոնի ներքին հարդարման աշխատանքներին: 

Միջոցառման կազմակերպիչները փաստում են՝ բացի ժամանցային տեսանկյունից սա նաեւ հնարավորություն է ինչ-որ բարի գործ անելու համար՝ թեկուզեւ չնչին գումարով: Չէ՞ որ անգամ շատ փոքր ներդրումը կարող է ինչ-որ բան փոխել:

Նշենք, որ միջոցառման ամբողջ ընթացքում Հյուսիսային պողոտան մարդաշատ է: Հուլիսի 29-ին եւս հնարավորություն կա միանալու Մանկական Bari Fest-ին: