Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-08-2018
Մարզային երիտասարդությունը ակտիվանում է
Երիտասարդության միջազգային օրը համախմբել էր լոռեցի երիտասարդներին։

Երիտասարդական ակումբների դաշնության մարզային «Սպիտակ» ակումբը վերջին ամիսներին շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ ներգրավվելով մարզաբնակ երիտասարդներին։ Վերջիններս մեծ ոգեւորությամբ մասնակցել են Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում Ջրաշեն գյուղում տեղի ունեցած միջոցառմանը։

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Մայրություն» հուշարձանի տարածքում Երիտասարդական ակումբների դաշնության՝ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության «Սպիտակ» ակումբի մի շարք ակտիվ անդամներ իրականացրել է տարածքի մաքրման աշխատանքներ։ Երիտասարդները կոչ արեցին համայքի բնակիչներին մաքուր պահել տարածքը, ուշադիր լինել բնության ու շրջակա միջավայրի հանդեպ՝ թույլ չտալով աղտոտել այն։ 

Տոնական օրվա վերջում երիտասարդների մասնակցությամբ նշվեց նաեւ համայնքում ավանդական դարձած Խաղողօրհնեքը: