Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-08-2018
Երեւանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոն.գարեջրի տոն՝ մայրաքաղաքի սրտում
Օգոստոսի 18-ին մայրաքաղաքի սրտում՝ Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար անցկացվեց ավանդական դարձած Երեւանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը։ Այն նվիրված էր Երեւանի հիմնադրման 2800-ամյակին։

Միջոցառումը կազմակերպել ու իրականացրել էր Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը: Հայկական գարեջրի լավագույն ավանդույթներ, շուկայի առաջատար արտադրողների մեծ տեսականի. փառատոնի պաշտոնական բացմանը ներկա Երեւանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, ով ներկայացնելով գարեջրային տոնի ստեղծման պատմությունն ու անցած ճանապարհը, ընդգծել է, որ մասնակիցների թվի տարեցտարի աճը վկայում է նախագծի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին։

«Երեւանի գարեջրի փառատոնի նապատակն է նաեւ ծանոթացնել հազարամյակների պատմությամն հայկական գարեջրի ավանդույթներին եւ հնարավորություն ընձեռել գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբվելու ու ներկայանալու մեկ հարթակում։ Փառատոնը, վստահաբար, ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում լավագույնը եւ նպաստելու զբոսաշրջային նոր հոսքերին»,-հատկանշել է Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Գարեջրի 5-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց խորհրդանշական հետհաշվարկով։ Փառատոնի կազմակերպիչները շրջեցին բոլոր տաղավարներում, զրուցեցին ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ ծանոթացան գարեջրի տեսականուն: Փառատոնի ընթացքն ուղեկցվում էր հայկական էստրադայի սիրված երգիչների ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաեւ «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ 

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Գարեջրի 5-րդ փառատոնի 20 տաղավարում ներկայացված էր բացառապես հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող 10 ընկերություն։ Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցում էին նաեւ գարեջրատները։ 

Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառեում էին ոչ ապակյա տարաներով եւ շուկայականից ցածր գնով, ինչպես նաեւ տարածքում արգելվել էր գարեջրի վաճառքը անչափահասներին: 

Միջոցառման ժամանակ յուրաքանչյուր տաղավարում անցկացվել են մրցույթներ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով եւ այլն): Հաղթողները ստացան հավաստագրեր եւ նվերներ՝ Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի եւ մասնակից ընկերությունների կողմից:

Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն ունեին Մարաշլեան ֆոտո-ատելիեի կողմից ձեւավորված առանձին տաղավարում անվճար լուսանկարվելու ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող կերպարների հետ։ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից էլ ներկայացվել էր թեմատիկ հետաքրքիր ցուցահանդես:

Պատկերասրահ՝ Երեւանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը