Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-09-2018
Երեւանը՝ կրկին երաժշտական գույներով
Սեպտեմբերի 14-ին Երեւանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տոնական տրամադրություն էր։ «Yerevan Music Night 2018»-ի շրջանակում ելույթ ունեցան մի շարք հայ երգիչ-երգչուհիներ՝ պարգեւելով ուրախ եւ անմոռանալի տրամադրություն։


Ուրախ զրույց, ինքնանկարներ սիրելի երգիչների հետ․ հրապարակը լի էր երիտասարդներով, ովքեր անմասն չէին մնում ոչ մի երգի կատարումից։ Երեկոն նաեւ հատուկ հյուր ուներ՝ «Modjo Band»-ի մենակատար Yann Destal-ը:



Անցած տարի երգիչ Հայկոն միջոցառմանը որպես հանդիսատես է մասնակցել, երազանքի նման մի բան էր դարձել հաջորդ տարի կայանալիք համերգին անպայման ելույթ ունենալը․ այսօր այն արդեն իրականություն է․ «Կարելի է ասել նախանձով էի լցված, որովհետեւ երաժշտական տոն էր, եւ քաղաքը երջանիկ էր։ Մտածում էի՝ ես էլ շատ կուզեի ելույթ ունենալ։ Պատասխանատվություն է այստեղ ելույթ ունենալը»։
 


Հայկոյի խոսքով՝ մեր քաղաքն այսօր նմանօրինակ միջոցառումների կարիք շատ ունի․ «Շատ կարեւոր են բացօթյա համերգները, քանի որ քաղաքն ուրիշ տեսակ է ապրում, շնչում, մարդիկ էլ ամիսներ շարունակ հիշում են»:



Նշենք, որ համերգը կազմակերպվել է «KAMI Music Club»-ի կողմից։