Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 19-09-2018
«ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք»-ի փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման մրցույթ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման նպատակով:

Փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որի մեջ պետք է ներկայացվի տեղեկատվություն երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած փորձագիտական գործունեության, հասարակական ակտիվության վերաբերյալ, ինչպես նաեւ ինքնակենսագրություն: 

Հանձնաժողովը կազմվելու է 10 փորձագետներից, որոնք ընտրվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի կողմից` համաձայն ներկայացված հայտերի: 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ուսումնասիրման համար քաղաքներ այցելությունների օր են սահմանվել՝
Կապան -  2018 թ. նոյեմբերի 5-6,
Արմավիր - 2018 թ. նոյեմբերի 9,
Վանաձոր -  2018 թ. նոյեմբերի 12-13

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթային երեք հայտերի փորձագիտական գնահատման համար փորձագետները կվճարվեն 66137 (վաթսունվեց հազար հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Քրիստինե Ասատրյանին եւ ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն՝ erit.msy@gmail.com էլեկտրոնային փոստով: Դիմումներն ընդունվում են 2018 թվականի սեպտեմբերի 19-26-ը ներառյալ: 

Ուշադրություն. դիմումներ չեն կարող ներկայացնել երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքներում (Կապան, Արմավիր, Վանաձոր) գործունեություն ծավալող եւ մշտական գրանցում ունեցող թեկնածուները: