Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-09-2018
«Գորգփռոցի»՝ Երեւանում
Արդեն երկու օր է, ինչ վաղ առավոտից մինչ ուշ երեկո Երեւան քաղաքի տարբեր հատվածների բնակելի շենքերի պատուհաններից, տարբեր հաստատությունների պատշգամբներից երեւում են հայկական գորգեր:
Չէ՛, մենք ժամանակից հետ չենք գնացել, մարդիկ էլ գորգերը դուրս չեն նետել. պարզապես մեկ անգամ եւս հասկացել ենք, որ հայկական գորգն ազգային հպարտություն է:

Հայկական գորգերը պատշգամբներից ցուցադրելու ֆլեշմոբը կազմակերպել է Հայկական գորգի ազգային կենտրոնը: Կենտրոնի գիտացուցադրական բաժնի ղեկավար Անի Ոսկանյանը նշեց, որ ֆլեշմոբն արդեն երկրորդ տարին է անցկացվում. «Մեր նպատակն է յուրօրինակ ձեւաչափով, ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, ինչպես նաեւ հայկական գորգը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին: Այն զբոսաշրջիկներին, երեւանցիներին հնարավորություն կտա ներկայացնելու հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթները, իսկ այդ յուրահատուկ գորգերը նրանք հնարավորություն ունեն տեսնելու ոչ թե թանգարաններում, այլ Երեւանի փողոցներում»:

Նշենք, որ տարեցտարի գորգերի ցուցադրման տարածքները կընդլայնվեն, եւ հետագայում ֆլեշմոբ կկազմակերպվի նաեւ մարզերում եւ սահմանամերձ գյուղերում:

Պատկերասրահ՝ Գորգփռոցի