Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-09-2018
Մարիաննա Լիման հատուկ մրցանակով է վերադարձել Վենետիկից
Երգչուհի Մարիաննա Լիման, ով հայտնի է մրցութային լայնածավալ գործունեությամբ, բազմիցս Հայաստանը ներկայացնելով արտերկրում վերադառնում է հաղթանակներով։

Այս անգամ նա հատուկ մրցանակ է ստացել Վենետիկում տեղի ունեցած Orpheus in Italy լայնամասշտաբ փառատոնից, որպես բոլոր ժամանակների ամենաօրիգինալ երգչուհի: Մարիաննայի մասնակցությունն ապահովել է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Մարիաննան նույն մրցույթում ստացել էր գլխավոր 1-ին մրցանակը՝ հետագայում աշխատելով Ջիաննի Նեպիի հետ, ով իտալացի հայտնի կոմպոզիտոր է։

Փառատոնը ամեն տարի տեղի է ունենում Վենետիկում Բուլղարիայի 2-րդ նախագահի եւ Էզոլոյի քաղաքապետարանի հովանու ներքո արդեն 10 տարուց ավելին։ Երգչուհին վերջերս էր վերադարձել Պորտուգալիայի հանրահայտ FICSE մրցանակաբաշխությունից՝ պատվավոր 1-ին մրցանակով։