Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-10-2018
Յասմինա Ռեզայի պիեսները՝ հայերեն տարբերակով
Ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի պիեսներն առաջին անգամ լույս են տեսել հայերեն։ Գրքի շնորհանդեսը հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը: Այն հայերեն է թարգմանել բեմադրիչ, թարգմանիչ եւ դերասանուհի Սաթէ Խաչատրյանը:
Գրքում ներկայացված են «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ» պիեսները։

«Այս գրքով ամփոփվում է այն համալիր ծրագիրը, որն իրականացրինք Ֆրանկոֆոնիայի շրջանակում: Կարող եմ ասել, որ ժամանակակից պիեսները ձեւավորում են ժամանակակից թատրոնների խաղացանկերը, եւ այդ պիեսների թարգմանությունն ու դրանք հանրությանը ներկայացնելը հավասարազոր են ժամանակակից թատրոնի պատմության փոխանցմանը»,- նշեց Սաթէ Խաչատրյանը:

Հավելենք, որ Յասմինա Ռեզան (1959 թ.) ամենաշատ թարգմանված եւ բեմադրված ֆրանսիացի հեղինակներից է: Նրա ժամանակակից թեմաներով պիեսները թարգմանվել են ավելի քան 35 լեզուներով եւ բեմադրվել աշխարհի խոշորագույն թատրոններում: 2007 թվականին Ռեզան «Անտուան» թատրոնում բեմադրել է «Սպանդի Աստվածը» պիեսը, որը 2011-ին էկրանավորել է Ռոման Պոլանսկին: Պիեսի համար Ռեզան Կաննի կինոփառատոնում արժանացել է ֆրանսիական «Սեզար» մրցանակին՝ լավագույն սցենարի համար։

Պատկերասրահ՝ Յասմինա Ռեզայի պիեսները լույս են տեսել հայերեն