Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-11-2018
Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը:

Այսօր տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության փոխդեսպան Բորիս Սահակյանը, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության («Ռոսմոլոդյոժ») տարածաշրջանային համագործակցության վարչության պետ Կիրիլ Լիտվիցկին, «Երիտասարդական ռեսուրսային կենտրոն» պետական դաշնային բյուջետային հաստատության տնօրեն Ալեքսեյ Լյուբցովը, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ազգությունների հարցերի հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Կամիլ Գաբդուլինը: 



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանի՝ համաժողովի մասնակիցներին ուղղած ողջույնի խոսքն է փոխանցել փոխդեսպան Բորիս Սահակյանը: Համաժողովին, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 16-ը, մասնակցում են 30 երիտասարդ Հայաստանի Հանրապետությունից եւ 15 երիտասարդ Ռուսաստանի Դաշնությունից: Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի նպատակն է 2017-2018 թվականներին կատարված աշխատանքների վերլուծության հիման վրա ստեղծել հայ-ռուսական երիտասարդական առաջիկա տարվա համագործակցության զարգացման «ճանապարհային քարտեզ»: 



Համաժողովի կրթական ծրագիրը հիմնվում է համաժողովի երեք հիմնական թեմաների՝ զբոսաշրջության, ձեռնարկատիրության եւ կամավորության վրա: Նշված թեմաներից բացի՝ ներառված են «Հանրային դիվանագիտություն» եւ «Միջտարածաշրջանային համագործակցություն» թեմաները: