Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-11-2018
Ամենամյա երիտասարդական գիտաժողովով՝ նվիրված ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 14-ամյակին
Նոյեմբերի 13-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:
Գիտաժողովին զեկուցումներ ներկայացրին ուսանողներ ԵՊՀ-ից, ՎՊՀ-ից, ԿՈՒ Լյովեն համալսարանից, Բելգիայից: Հիմնական ուղղություններն էին սոցիոլոգիան, սոցիալական աշխատանքը, կոնֆլիկտաբանությունը, հասարակայնության հետ կապերը, մարդկային ռեսուրսների կառավարումը: 



Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Հարությունյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կդառնա մասնագիտական քննարկման ու համագործակցության հարթակ երիտասարդ հետազոտողների համար. «Գիտաժողովը երիտասարդ հետազոտողներին հնարավորություն է տալիս ակադեմիական լսարանին ներկայացնել իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները, զարգացնել գիտական աշխատանք կատարելու հմտությունները»:


 
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանն էլ փաստեց, որ որոշել են ֆակուլտետի 14-ամյակը ավելի «համեստ» նշել՝ նախապատրաստվելու համար հաջորդ տարի իրականացվելիք ԵՊՀ 100-ամյակի շրջանակում Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակը նշելուն:



Հավելենք, որ գիտաժողովին գրանցվել է 32 զեկուցող: Նախատեսված են մի շարք մրցանակներ ամբիոնների եւ Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի կողմից, ինչպես նաեւ նախատեսված է ֆակուլտետի մրցանակ, որին արժանանալու է մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված զեկուցողը: