Նյութը՝ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնից
Տեղադրվել է 30-11-2018
Դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար
«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը Տավուշի մարզի երիտասրդներին սիրով հրավիրում է «Հռետորական հմտությունների զարգացման դասընթացի»:

Դասընթացի արդյուքնում Դուք՝ 
• կտիրապետեք գրագետ եւ ազդեցիկ խոսքի բազային հմտություններին (Հռետորական հնարքներ, խոսքի արտահայտման տեխնիկաներ, տեքստի մտապահման հնարքներ եւ այլն),
• կյուրացնեք հուզմունքը հաղթահարելու մեթոդիկաները,
• կդառնաք ավելի ինքնավստահ ու կկարողանաք ավելի ազատ արտահայտել ձեր մտքերը:

Դասընթացը անցկացվելու է շատ ինտերակտիվ, թրեյնինգային ձեւաչափով. տեսական գիտելիքները ամրապնդվելու են պրակտիկ վարժությունների եւ խաղերի միջոցով: Իսկ դասընթացի վերջում բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան անհատական ելույթի՝ օգտագործելով ստացած բոլոր գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից՝ Իջեւան քաղաքում: 

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է: Մասնակցել կարող են բոլոր երիտասարդները:

Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այս հղումով:

Մանրամասսն տեղեկությունների համար վստահորեն զանգեահարեք մեզ` 099 31 88 77, 095 31 88 77 հեռախոսահամարներով

Ծրագիրը իրականացվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Գործընկերներ՝ Հաջողակ կին երիտասարդական ՀԿ, ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդ: