Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 23-11-2018
Ամփոփվել են հրաձգության մրցումների արդյունքները
Ամփոփվել են «Ուսանողական մարզական խաղերի» 2018 թվականի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումների արդյունքները, որոնց մասնակցել են Հայաստանի 9 բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմեր:

Աղջիկների պայքարում առաջին տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Աննա Ավետիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Արփինե Հայրապետյանը, իսկ երրորդ տեղը՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Աննա Դավթյանը:

Տղաների պայքարում հաղթողը նույնպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչ է՝ Սուրեն Բերյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Տարոն Ստեփանյանը, երրորդ տեղը՝ Երեւանի պետական համալսարանի ուսանող Տելեմակ Թադեւոսյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը հաղթող է ճանաչվել նաեւ թիմային պայքարում, իսկ երկրորդ եւ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի թիմերը:

Նշենք, որ 2018 թվականի «Ուսանողական մարզական խաղերի» ծրագրով արդեն կայացել են հնգամարտի եւ ուժային եռամարտի մրցումները, ֆուտզալի մրցումները մեկնարկում են այսօր՝ նոյեմբերի 23-ին, իսկ բասկետբոլի, վոլեյբոլի եւ սեղանի թենիսի մրցումները կմեկնարկեն ավելի ուշ: