Նյութը՝ «Էխո» իրավապաշտպան ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Էխո» իրավապաշտպան ՀԿ-ից
Տեղադրվել է 03-12-2018
#չանտեսելովՈչՈքի
ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որի նպատակն է մեկ անգամ եւս բարձրաձայնել եւ իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՝ նպատակ ունենալով արժեւորելու հասարակության բոլոր անդամների համահավասար եւ լիարժեք ապրելու իրավունքը։


«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրազեկման քարոզարշավի շրջանակում իրականացվել է «Իրավունք եւ հարգանք» խորագրով ֆոտոշարքը, որի նպատակն է կարգախոսերի միջոցով մեկ անգամ եւս հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին:


 
Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Էդգար Հարությունյանը: Ֆոտոշարքին մասնակցել են ինչպես հայտնի դերասաններ, երգիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում աշխատանքային փորձառություն ունեցող անձինք:




Կարգախոսերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները: Իրավունքը եւ հարգանքը կարեւոր նախապայմաններ են ներառական հասարակության ստեղծման ու ամրապնդման համար, հասարակություն, որում ոչ ոք անտեսված չի լինելու