Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-01-2019
Ընդամենը 26 րոպե՝ 6 գոլի համար
Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած «Բորնմութ» – «Ուոթֆորդ» հանդիպումը գոլային հրավառություն ապահովեց միայն առաջին խաղակեսում։
Չնայած ամբողջ աշխարհում տոներ են՝ կապված Նոր տարվա գալստյան հետ, սակայն այն պատճառ չէ դադարեցնելու ֆուտբոլի հանդեպ անգլիական կիրքը։ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում հունվարի 2-ին ուժերը չափեցին «Բորնմութը» եւ «Ուոթֆորդը»։

Թիմերն ամենեւին էլ Պրեմիեր լիգայի հետնապահների թվում չեն, եւ բավականին գեղեցիկ պայքար ստացվեց՝ 90 րոպեներից հետո ցուցատախտակին գրանցելով 3-3 արդյունավետ ոչ-ոքի արդյունք։ Ամենահետաքրքիրն այն է, որ դաշտի տերերն աչքի ընկան առաջին կեսի վերջնամասում միայն. 34-րդ րոպեին աչքի ընկավ Նաթան Ակեն, 37-րդ րոպեին Կալում Ուիլսոնը եւ 40-րդ րոպեին Ռայան Ֆրեյզերը։

Հյուրերի կազմում դուբլ ձեւակերպեց Դրոյ Դինին։ Ֆուտբոլիստն աչքի ընկավ 14-րդ եւ 27-րդ րոպեներին։ Եվս մեկ գնդակ էլ գրանցվեց Քեն Սեմի հաշվին։ Վերջինս աչքի ընկավ 38-րդ րոպեին։ Ինչպես հասկանալի է՝ թիմերը 26 րոպեում միմյանց դարպասը գրավեցին 3-ական անգամ, արդյունքում՝ 6 գոլ հաշված րոպեների ընթացքում։

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ուոթֆորդը», վաստակած ունենալով 29 միավորն իր հաշվին, գտնվում է 8-րդ հորիզոնականում։ «Բորնմութի» հաշվին 27 միավոր կա եւ վերջինս զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Այսօր ուշ երեկոյան սպասվում է ամենակենտրոնական ու կարեւոր խաղերից մեկը։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորող «Լիվերպուլը» ուժերը կչափի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Կողմերի միջեւ 7 միավորի տարբերություն կա։