Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-03-2019
2019 թ․-ի մարտահրավերները
2019թ. համարվում է անկանխատեսելի եւ հետաքրքիր իրադարձություններով լի տարի:

Երկիր մոլորակի տարբեր հատվածներում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելիս փորձագետների կարծիքները միանշանակ չեն: Լավատեսական և վատատեսական կանխատեսումները, սակայն մտածելու առիթ են տալիս: 


3D տպիչների հեղափոխություն


Այս տարի վաճառքի կհանվեն 3D տպիչները, որոնց միջոցով հնարավոր կլինի պատրաստել այնպիսի իրեր, որոնք մենք սովոր ենք գնել խանութներից։ Սա իրական հեղափոխության կհանգեցնի: Այս տպիչները հաճախ անվանում են եռաչափ։ Այն կարող է տարբեր ձեւերով եւ տարբեր նյութերի օգտագործմամբ ստեղծել (տպել կամ պատճենել) առարկաներ։ Որոշ մոդելներ կարող են օգտագործել միաժամանակ մի քանի նյութ։ 

Առարկաների թվում կարող են լինել փայտյա, երկաթյա եւ այլ։ Փորձագետների կանխատեսումներով՝ 3D տպիչները կդառնան պահանջված այնպես, ինչպես համակարգիչը, լվացքի մեքենան եւ այլ տեխնիկական սարքեր։ Օրինակ՝ եթե դուք կոտրել եք ձեզ անհրաժեշտ առարկան, ապա կարող եք տնային պայմաններում կրկին այն ձեռք բերել։ 

Գուցե ապագայում մարդիկ այլեւս չգնան խանութ, որպեսզի գնեն իրենց անհրաժեշտ իրերը, այլ պարզապես կօգտագործեն 3D տպիչներ։ Ստորեւ բերված տեսանյութում կարող եք տեսնել մի քանի իրեր, որոնք պատրաստվել են 3D տպիչների միջոցով։ 


Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնություն


2019թ․ կարեւոր իրադարձություններից մեկը սպասվում է հունիսի 7-ից հուլիսի 7-ը` Ֆրանսիայում կայանալիք Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունը։ Հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գուցե հանդիսատեսի քանակով այն գերազանցի 2018թ․-ին։ Կանանց մասնակցությամբ սպորտաձեւերի նկատմամբ հետաքրքրությունը տարիներ շարունակ աճում է։ Օրինակ՝ մոտ 10 տարի առաջ ԱՄՆ-ի բնակիչներն ու առհասարակ աշխարհի բնակչության մեծ մասը կարծում էր, որ կանանց մասնակցությամբ մարտեր առանց կանոնների սպորտաձեւը կանանց համար ոչ հարիր է։ Սակայն այդ կարծրատիպը ինչպես տեսնում ենք՝ կոտրվեց։ Ֆուտբոլի պարագայում՝ հատկապես։ Գաղտնիք չէ, որ ֆուտբոլն ամենատարածված եւ սիրված սպորտաձեւն է, որը հեռուստաէկրաններին է գամում հազարավոր մարդկանց՝ անկախ սեռից ու տարիքից։ 


Մենդելեեւի աղյուսակի տարի


ՄԱԿ-ը 2019թ․ հայտարարել է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի տարի։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ն աշխարհի տարբեր երկրներում միջոցառումներ կանցկացնի։ Մարդիկ հնարավորություն կունենան զարգացնել իրենց գիտելիքները։ Իսկ այդ ամենին կնպաստեն տարբեր վայրերում ցուցադրվող հոլովակները, գրքերը, ընդ որում՝ տարբեր լեզուներով։  


«Գահերի խաղը» կավարտվի 


Զարմանալի կթվա, սակայն ֆիլմերի և սերիալների սիրահարները «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտը համարում են 2019թ․ կարեւոր իրադարձություններից մեկը։ 2011թ․ մեկնարկից հետո հեռուստադիտողների թիվը գնալով ավելացել է։ Այն սերիալների շարքում մշտապես բարձր դիրքեր է զբաղեցրել, իսկ ներկա պահին՝ բացարձակ առաջատար է։ Վերջին 6 դրվագների ցուցադրությունը կլինի 2019թ․ ապրիլին։ 


Ճանապարհների անվտանգություն


2019թ․ աշխարհի շատ երկրներ ավտոճանապարհներին կկիրառեն անվտանգության նոր համակարգեր՝ GPS նավիգացիայի եւ Wi-Fi ինտերնետի համակցությամբ։ Տրանսպորտային  միջոցները հնարավարություն կունենան մեկը մյուսին հետեւելու։ Օրինակ՝ եթե ձեր դիմացի մեքենայի վարորդն արգելակում է, ապա ձեր մեքենայի խցիկում կհնչի համապատասխան ազդանշան, ինչը ձեզ կօգնի միանգամից կողմնորոշվել։ GPS/Wi-Fi համակարգի հետ կապված մասնագետները մեծ հույսեր են կապում։ Մասնավորապես՝ այդպիսով 70-80% կնվազեն ավտովթարները։ 


Էլթոն Ջոնը գնում է թոշակի 


2019թ․ համաշխարհային ճանաչում ունեցող Էլթոն Ջոնը կտա իր վերջին համերգները։ 71-ամյա երգիչը վաճառել է ավելի քամ 300 մլն ձայնասկավառակ եւ գերել ամբողջ աշխարհը իր հիանալի երգերով ու կատարումներով։ Ավելին, շատ դժվար կլինի հայտնվել այն համերգասրահներում, որտեղ նա պատրաստվում է հանդես գալ վերջին համերգներով։ Եթե ձեզ հաջողվի տոմս գտնել եւ գնել, ապա դուք երջանիկ ու հաջողակ մարդ եք։ 


Ինտերնետ՝ SpaceX-ից


Իլոն Մաչքսը մի քանի անգամ հետաձգել էր արբանյակների գործարկումը, որոնք ամբողջ երկրագնդին կապահովեին անվճար  Wi-Fi-ով։ 2019թ․ աշխարհի բնակչությունն ականատես կլինի գլոբալ փոփոխությունների։ Ամերիկացիներն արդեն հնարավորություն կունենան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին օգտվել առաջին ինտերնետային արբանյակներից։ Փորձագետների խոսքերով՝ այս ամենը խոշոր ինտերնետային ընկերություններին կտանի դեպի «վախճան»։


Առևտրի կենտրոնների «վախճանը» 


Ամենավատատեսական կանխատեսումներով՝ 2019թ․ առեւտրի կենտրոնների մոտ 20%-ը կփակվի։ Այլ կերպ ասած՝ կարելի է սպասել առեւտրի կենտրոնների վերացմանը։ Փոխարենը, դրանց տեղը կզբաղեցնեն համացանցային խանութները։ 2019թ․ խանութներին դեպի վախճան տանողը համարվում է Amazon-ը: Ի դեպ, դրա հիմնադիր Ջեֆ Բեզոնը, ով իր բիզնեսը սկսել էր գրքերի վաճառքից, այս տարի բարելավել է իր դիրքերը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։