Նյութը՝ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունից
Լուսանկարները՝ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունից
Տեղադրվել է 28-03-2019
Տավուշի եւ Կոտայքի մարզերում կարեւորում են օրգանական գյուղատնտեսության զարգացումը
2019 թ-ի մարտի 22-ին ներկայացվեցին Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) 3.3 մլն եվրո ծրագրի արդյունքները:

Ծրագիրը մեկնարկել էր 2015 թ.-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով եւ իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցավ Ձորաղբյուրում (Կոտայք) վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի եւ Արճիսում (Տավուշի մարզ) նոր Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ եւ սարքավորումներ փորձացուցադրական կարողությունների բարելավման  նպատակով: 

Միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին մասնակցեց կենտրոնի վերաբացման ժապավենը կտրելու եւ օրգանական ծառ տնկելու հանդիսավոր արարողություններին: 

«Եվրամիությունը աջակցում է գյուղատնտեսությանը` որպես Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկին, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը եւ ապահովում է աշխատուժի մոտ 36 տոկոսը: Գյուղատնտեսությունը եւ գյուղի զարգացումը հարակայուն զարգացման ավելի լայն օրակարգի անկյունաքարերից է, ինչպես նշված է 2014-2025թթ. Հայաստանի զարգացման ընթացիկ ռազմավարության մեջ: Օրգանական գյուղատնտեսությունը կարող է լինել նիշա Հայաստանի համար, ինչը համապատասխանում է տեղական համատեքստին, այսինքն՝ քանակի փոխարեն ապավինել արտադրանքի բարձր որակին: ԵՄ-ի Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստել է Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացմանը` աջակցելով օրգանական գյուղատնտեսության մասին օրենքի եւ այլ իրավական ակտերի վերանայմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններից էր օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրանքի մասին իրազեկվածության բարձրացումը, արտադրողների համար շուկաների հասանելիության բարձրացումը եւ գյուղատնտեսական կրթության ոլորտի խթանումը»,- ասաց դեսպան Սվիտալսկին: 
 
Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ՕԳԱՆ ծրագիրը 1 միլիոն եվրո է ուղղակիորեն տրամադրել 45 հայ ֆերմերների եւ վերամշակողների սկսելու կամ ընդլայնելու համար իրենց օրգանական արտադրանքը: 

Օրգանական գյուղատնտեսական ուսումնական ծրագիր է ներդրվել Հայաստանի գյուղատնտեսական քոլեջներում ապագա մասնագետներին կրթելու համար, եւ մշակվել են համապատասխան դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ: Ծրագիրը նաեւ կոնկրետ ներդրում է ունեցել կառավարության շրջանակներում օրգանական արտադրանքի եւ առեւտրի օրենսդրական ու կարգավորող դաշտը բարելավելու ուղղությամբ:

Օրգանական արտադրանքի համար ստեղծվել է նոր բրենդավորում եւ փաթեթավորում, իրականացվել է առաջմղում տեղական եւ միջազգային շուկաներում: «Օրգանական սեպտեմբեր» եւ նման քարոզարշավների շնորհիվ Հայաստանում օրգանական սննդի առավելությունների մասին իրազեկվածությունը աճել է 40%-ով: Ստեղծելով 680 մշտական եւ  սեզոնային աշխատատեղեր՝ օրգանական արտադրողների շրջանառությունը զգալիորեն ավելացել է:

«Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը 2015 թ.-ին, նպատակ ունենալով համախմբելու, ամրացնելու եւ զարգացնելու օրգանական սեկտորը Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ այդ ժամանակից ի վեր օրգանական արտադրողների թիվը կրկնապատկվել է: Համեղ հայկական օրգանական արտադրանքը գրավել է նաեւ միջազգային գնորդների ուշադրությունը Դուբայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում ցուցահանդեսների արդյունքում` պայմանավորված ավելի քան 0.5 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրերով», - ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Ծրագրի մեկ այլ նվաճումներից է «Օրգանական Հայաստան» ասոցիացիան, որը ստեղծվել է ապահովելու ուժեղ եւ միասնական ազգային ձայն օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավաստագրված ֆերմերների եւ վերամշակողների համար եւ ստեղծելու ու աջակցելու  արտադրողի կողմից առաջնորդվող ազգային օրգանական շարժմանը եւ ներպետական քաղաքականության հարթակին:

«Յուրաքանչյուր ավարտ մի նոր բանի սկիզբ է՝ Ծրագրի լավ աշխատանքի շնորհիվ ԱԶԳ-ն կարող է ներկայանալ որպես ԵՄ-ի վստահելի գործընկեր գյուղատնտեսության ոլորտում, եւ շուտով մենք մեկնարկելու ենք Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր` ԵՄ-ի կողմից հսկայական աջակցությամբ»,- ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը: