Նյութը՝ «Տեղական ժողովրդավարության դպրոց (ՏԺԴ)»-ից
Տեղադրվել է 31-03-2019
«Տեղական ժողովրդավարության դպրոցում» ընդունելության մրցույթ
ԱՄՆ ՄԶԳ «ՀաՄաՏեղ» ծրագիրը հայտարարում է «Տեղական ժողովրդավարության դպրոց (ՏԺԴ)»-ում ընդունելության մրցույթ։
Եթե Դուք երիտասարդ եք՝ 18-ից 35 տարեկան, բնակվում եք ՀՀ մարզերից մեկում (առանց բացառության), երազում եք դառնալ երիտասարդ առաջնորդներ, ցանկանում եք ակտիվ դերակատարում ունենալ Ձեր համայնքի հանրային կյանքում, պատրաստակամ եք սկսել զարգացման և բարեփոխումների գործընթաց և միգուցե նպատակադրվել եք ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը, ապա այս մրցույթը հենց Ձեր համար է։

Մրցույթում ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) եռօրյա դասընթացին, որը տեղի կունենա ապրիլի 19-ից 21-ը՝ Աղվերանի «Բեստ ռեզորթ Աղվերան» (Բեսթ Վեսթերն Աղվերան) հյուրանոցում։

Դասընթացի ընթացքում կներկայացվեն Տեղական ժողովրդավարության դպրոցի գործունեության ձևաչափը, նպատակներն ու գործառույթները, ինչպես նաև կծավալվեն հետաքրքիր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հարցերին։

Լավագույն մասնակիցներին հնարավորություն կտրվի. 
մասնակցել մարզերում իրականացվելիք հետագա խորացված դասընթացներին,
անցնել աշխատանքային պրակտիկա համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում, մարզպետարաններում, նախարարություններում, ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում, 
մասնակցել մարզերում ՏԺ դպրոցի գործունեության կազմակերպմանը։

Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺ դպրոցի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։

Մրցույթին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 531397, (011) 531398 հեռախոսահամարներով, գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։