Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-04-2019
Մեր կյանքի անբաժանելի մասը՝ երթուղայիններ
Առավոտյան կիսարթուն երթուղայինում հայտնվելը մեր առօրյայի անբաժանելի մասն է կազմում: Շտապում են բոլորը՝ դպրոց, աշխատանքի, համալսարան: Դանդաղում են խիտ երթուղայինները՝ ուշացողի ճնշված նյարդերին գումարելով անթիվ-անհամար անհարմարություններ:
Անկախ նրանից՝  բարձր տրամադրությամբ ենք արթնացել, համեղ էր սուրճը, թե՞ մարզումներն էին թարմացնnղ, մեզ ու շատերին՝ բարկացածներին ու ժպտերեսներին, հեռախոսով շատախոսողներին ու ծխող վարորդնրին անվերջանալի թվացող րոպեներով միավորում է երթուղայինը:

«Աշխատում եմ երթուղայիններից չօգտվել, երթուղային տաքսիներով եմ գնում աշխատանքի»,-ասում է 25-ամյա Անահիտ Խաչատրյանը: 

«Մի կերպ դիմանում ենք էլի, ճար չունենք: Մի լավ լվանում եմ ձեռքերս, խորը շունչ քաշում ու անցնում աշխատանքի»,- նշեց 28-ամյա Աննա Նահապետյանը 

Երթուղայիններից օգտվող քաղաքացիները զավեշտալի տարբեր պատմություններ էլ ունեն. «Մի անգամ երթուղայինի դուռը բացելիս պոկվեց, մնաց ձեռքիս…լուռ, անշարժ կանգնել էի, չգիտեի ինչ անեի»,- ասում է 22-ամյա Գոռ Նալբանդյանը:

Երեւանի քաղաքապետարանում, սակայն, լավատեսորեն են տրամադրված, աշխատում են, որպեսզի մեր երկիրը տարածաշրջանում ամենազարգացած տրանսպորտային ենթակառուցվածքն ունենա:

Ըստ տեղեկությունների՝ կիսաքանդ եղած երթուղայիններին կփոխարինեն մեծ եւ փոքր հարմարավետ ավտոբուսներ։ Փոփոխությունները կազդեն նաեւ վարորդների վրա`  նրանք միանման հագուստ կկրեն, նաեւ  կքննարկվի աշխատավարձերի հարցը»

Մինչ մենք սպասում ենք լավագույն հանրային տրանսպորտ ունենալու հույսով՝ աշխարհի շատ երկրներ վաղուց արդեն անցել են հարմարավետ տրանսպորտային համակարգին:

Զարգացած տրանսպորտային համակարգ ունեցող աշխարհի լավագույն քաղաքներն են համարվում Սեուլը, Մյունխենը, Սինգապուրը , Տոկիոն, Փարիզը, Լոնդոնը, Ֆրանկֆուրտը, Ցյուրիխը, Բեռլինը, Նյու-Յորքը: Այս քաղաքներում երթուղային տրանսպորտից օգտվելը  երբեք մղձավանջի չի վերածվում: Հասարակական տրանսպորտը էժան է, մաքուր, ընդարձակ եւ հարմարավետ:

Մյունխենում հասարակական տրանպորտը բաղկացած է միայն գնացքներից եւ մետրոներից, որոնք լիովին բավարար են քաղաքի տարբեր հատվածներ ուղեւորվելու համար: Գնացքները կայարաններ են հասնում յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, անսպասելի չեղարկումներ չեն լինում: Տրանսպորտային բոլոր միջոցների համար տոմսերի գները նույն են՝ 3-օրյա տոմսն արժե 15 եվրո, կան նաեւ ամենօրյա տոմսեր 5 եվրո արժողությամբ: Դրանով կարող եք ճանապարհորդել քաղաքի տարբեր հատվածներում:

Ֆրանկֆուրտում, օրինակ, գնելով մեկ տոմս, վճարում եք ամբողջ ուղեւորության համար: Այսիքն՝ կարող եք իջնել ավտոբուսից  շրջել տարբեր վայերերով վերադառնալ տրանսպորտ եւ շարունակել երթեւեկել անվճար: Տոմսը գործում է մինչեւ օրվա ավարտը: Այս եզակի տոմսի միջոցով կարող եք փոխել անսահմանափակ թվով հասարակական տրանսպորտներ:

Հասարակական տրանսպորտի հարմարավետությամբ Տոկիոն առաջատարներից է: Չնայած ավտոբուսները միշտ լեցուն են՝ այն չի խանգարում մաքուր եւ հարմարավետ լինելուն: Ուշացումների մասին էլեկտրոնային տախտակների միջոցով նախապես տեղեկացվում է ուղեւորներին:

Բացի հասարակական տրանսպորտի հարմարավետությունից, մի շարք երկրներում ստեղծվել են նաեւ հանրային տրանսպորտի զվարճալի միջոցներ: Լողացող տաքսիները Թալեանդում ջրային ցանցով հազարավոր ուղեւորներ են տեղափոխում: 

Չմոռանանք Կախովի էլեկտրագնացքը Գերմանիայի Վուպերտալ քաղաքում, որը գործում է 1901թ.-ից: Այն երթեւեկում է 13 կիլոմետր երկարությամբ հատվածում եւ ամեն օր շուրջ 82 000 ուղեւոր է տեղափոխում:
 
Հրաչուհի Ալմաստյան