Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-04-2019
Աշխատաշուկայի երիտասարդակենտրոն եւ գենդերազգայուն հետազոտություն՝ Հայաստանում
Լույս է տեսել «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն եւ գենդերազգայուն հետազոտություն» խորագրով ամփոփիչ վերլուծական հաշվետվությունների ձեռնարկը:

Հետազոտությունը պատրաստվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որն իրականացվում է երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան եւ Ուկրաինա։

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու անապահով երիտասարդների ձեռնարկատիրական պոտենցիալի զարգացմանը, աշխատունակության մեծացման համար նրանց կրթության եւ վերապատրաստման հնարավորությունների աճող հասանելիությանը, ինչպես նաեւ խթանել երիտասարդակենտրոն ամբողջական եւ միջոլորտային քաղաքականությունները տեղական, մարզային եւ ազգային մակարդակներում։

Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: