Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-04-2019
Այսօր Երեկույթների միջազգային օրն է
Ապրիլի 3-ին շատ երկրներում նշվում է Երեկույթների միջազգային օրը (World Party Day): Տոնը ոչ պաշտոնական է, սակայն սիրելի` հատկապես երիտասարդների համար:

«World Party Day» անվանումը հայտնի է նաեւ որպես «P-Day:partty», որը հաճախ կարող են լսել` հատկապես երիտասարդների շուրթերից: Երիտասարդները նախընտրում են օրն անցկացնել ընկերական շրջապատում`բարձր երաժշտության ուղեկցությամբ: 

Այդ օրը գերակշռում է հատկապես, այսպես կոչված, ակումբային երաժշտությունը, որն ուղեկցվում է պարերով: Դե իսկ խմիչքների պակասը եւս չի զգացվում: 

Իսկ հանգստի պասիվ սիրահարները փորձում են իրենց ժամանակն անցկացնել առավել հանգիստ միջավայրում, որտեղ պարզապես կարող են մեկ գավաթ սուրճի շուրջ զրուցել իրենց ընկերների հետ: 

Տոնն ինքնաբերաբար չի առաջացել: Իրականում, այն ունի հետաքրքիր պատմություն: Հավաքույթի օր ստեղծելու մտահղացումն առաջացել է ամերիկացի գրող Վաննա Բոնտի (Vanna Bonta, 1958-2014) «Թռիչք» ֆանտաստիկ վեպից, որը լույս է տեսել 1995թ.-ին: Վերջինիս վեպն ավարտվում է հետադարձ հաշվարկով` մինչեւ 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ամբողջ աշխարհում պետք է անցնի զանգվածային տոն, որը միավորում է մարդկությանը։ 

Վեպի լույս տեսնելուց մեկ տարի անց` արդեն 1996-ի ապրիլի 3-ին ԱՄՆ-ում սկսել են  նշել է Երեկույթների առաջին օրը: