Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-04-2019
Այսօր Համացանցի համաշխարհային օրն է
Ապրիլի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է Համացանցի համաշխարհային օրը:
Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մեկ միասնական ցանցի՝ ARPANET-ի (Advanced Research Projects Agency Network) մեջ:

Սկզբնական շրջանում ցանցը միացնում էին այն ստեղծող չորս գիտական հաստատությունները, բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել: 1971թ-ին մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, 1973թ-ին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները` Մեծ Բրիտանիան և Նորվեգիան:

Սկզբնական շրջանում ցանցը միացնում էին այն ստեղծող չորս գիտական հաստատությունները, բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել: 1971թ-ին մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, 1973թ-ին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները` Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, այդպիսով` ցանցը դարձավ միջազգային: 

1983թ-ին ARPANET-ն սկսեց TCP/IP հաղորդակարգի օգտագործումը, որը կիրառվում է մինչև օրս: Այսօր համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին: