Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-04-2019
Սեղանի թենիսի համաշխարհային օրն է
Սեղանի թենիսի համաշխարհային օրը (Word Table Tennis Day) ամենաերիտասարդ տոներից է. առաջին անգամ նշվել է 2015 թ-ին: Մի քանի տարի անց այն սկսեցին նշել ամբողջ աշխարհում:

Նոր մարզական օրվա ստեղծման նախաձեռնողն  է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան (International Table Tennis Federation, ITTF)` նպատակ ունենալով տարածել մարզաձեւը, զարգացնել տարբեր երկրներում, միավորել դրանով զբաղվող  մարդկանց և առողջ ապրելակերպ քարոզել:

Ապրիլի 6-ին տոնի անցկացումը նվիրված է Հանուն զարգացման եւ խաղաղության սպորտի միջազգային օրվան:

Սեղանի թենիս մարզաձևը կա արդեն ավելի քան մեկ դար: Այն առաջացել է Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի վերջին: 20-րդ դարի սկզբներին տարածում է գտել շատ երկրներում, սկզբում՝ որպես զվարճանքի միջոց, ապա՝ մրցախաղ: 

Ներկայիս անվանումն ստացել է 1926 թ-ին, երբ հիմնվեց Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ` խաղը հայտնի էր պինգ-պոնգ անունով, հավանաբար` սեղանին փոքրիկ գնդակի հարվածից առաջացած ձայնի անվամբ: 

1988 թվականից Սեղանի թենիսը նաև օլիմպիական մարզաձև է: