Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-04-2019
Երևանում կանցկացվի «Երիտասարդ ձեռներեցներ» 2րդ միջազգային համաժողովը
Ապրիլի 13-14 -ին Երևանի Դայմոնդ Հաուզ հյուրանոցում տեղի կունենա «Երիտասարդ Ձեռներեցներ» խորագրով 2-րդ միջազգային կոնֆերանսը, որին կմասնակցեն Հայաստանից, Իսպանիայից, Վրաստանից, ինչպես նաև Իտալիայից ժամանած հյուրեր և խոսնակներ։ Կոնֆերանսը կծառայի որպես հարթակ «Ձեռներեցության» ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման համար:

Կոնֆերանսը «Երազիր, Հավատա, Իրագործիր 2-րդ թողարկում» ծրագրի մեկնարկային փուլն է: «Երազիր,Հավատա,Իրագործիր» ծրագիրը իրականացվել էր 2018 թ. ընթացքում, որին մասնակցած 4 երկրների երիտասարդները հնարավորություն էին ունեցել զարգացնել իրենց հմտությունները և գիտելիքները ձեռներեցության ոլորտում:

«Երազիր, Հավատա, Իրագործիր» ծրագրի 2րդ թողարկումը կշարունակվի մինչև 2020 թ. օգոստոսի 1-ը, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցել վերապատրաստման դասընթացների, միջազգային համաժողովների և ձեռք բերել գիտելիքներ, նոր մեթոդներ  և հմտություններ ձեռներեցության ոլորտում: Ծրագրի ընթացքում կմշակվեն նաև որակյալ նյութեր և մեթոդաբանություն ձեռներեցության ոլորտում:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների Փոխանակում և Համագործակցություն երիտասարդական կազմակերպության կողմից վրացական,իտալական և իսպանական երիտասարադական կազմակերպությունների հետ համատեղ: