Նյութը՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբից
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 10-04-2019
Ծաղկահավաքի հայտարարություն
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում է Ձեզ մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին և 28-ին՝ ժամը 09:00-18:00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Բացման արարողությունը տեղի է ունենալու 2019 թ-ին ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ին։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ FGE@AGBUScout.am.

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց գրանցման հայտը: