Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-04-2019
«Apple» ընկերությունը ներկայացրել է նոր «Powerbeats Pro« անլար ականջակալները
Մի քանի շաբաթից հանրահայտ Apple ընկերությունը կթողարկի իր նոր սերնդի Powerbeats Pro անլար ականջակալները: Եվ արդեն մայիս ամսից այս նորույթին սպասողները այն կարող են ձեռք բերել այն 249.95 դոլարով:

Ականջակալներն աշխատում են Apple H1 պրոցեսորով: Դրանց առանձնահատկությունն ականջների համար հատուկ ամրակի առկայությունն է: Ականջակալները ներկայացված են սպորտային ոճով և ունեն հավելյալ մարտկոց պարունակող հատուկ տուփ: Մեկ լիցքավորմամբ ականջակալներից յուրաքանչյուրն առանձին կարող է աշխատել մինչև 9, իսկ տուփի հետ միասին՝ մինչև 24 ժամ:

Դրանք չեն ցավեցնում ականջները, ինչպես նաև զերծ են պահում անցանկալի աղմուկից, որը հաճախ լինում է ականջակալներում: Ականջակալների առանձնահատկությունը  նաև կայանում է նրանում, որ այն իրականացնում են նույն գործառույթները, ինչ նոր AirPods-ները:  



Նորույթը վաճառքի կհանվի գունային 4 տարբերակով`սև, սպիտակ, մուգ կանաչ և մուգ կապույտ: Լողով զբաղվողները, սակայն պետք է զգուշանան, քանի որ դրանցով լողալը հակացուցված է: 

Երկու ականջակալն էլ ունի ձայնը բարձրացնող և իջեցնող կոճակ, ինչպես նաև այն հնարավորություն`մեխանիկորեն անցնելու «քնելու» ռեժիմին: 

Մասնագետների կարծիքով` սա իդեալական տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր շատ քմահաճ են առարկաների նկատմամբ, որոնք օգտագործում են, հատկապես, երբ դրանք գնել են բավականին թանկ: 

Աղբյուրըwww.theverge.com