Նյութը՝ ՄԵԿ հարթակից
Տեղադրվել է 10-04-2019
Դարձիր #ՄԵԿ հարթակի անդամ. նպաստիր երիտասարդական ոլորտի զարգացմանը
Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակը հայտարարում է նոր անդամների միանալու հնարավորության մասին:

Դեռևս 2018 թ-ի հոկտեմբերին երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող 7 կազմակերպություններ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ստեղծելով ՄԵԿ-ը: Միությունը նպատակ ունի երիտասարդության ոլորտում ձևավորել գործընկերություն այս ոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց միջև, հանդես գալ երիտասարդներին ուղղված նախաձեռնություններով և աշխատանք իրականացնել երիտասարդության ոլորտում: Այսպիսով, ՄԵԿ-ը ստեղծում է համատեղ գործընկերություն և երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքների համակարգում:

ՄԵԿ-ի հիմնադիր անդամներն են՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» Համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և ՕքսԵՋեն հիմնադրամը:

ՄԵԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ փաստաթղթերը.
1. Անդամակցության դիմում հայտի տրամադրում՝ հաստատված տվյալ կազմաերպության ղեկավարի կողմից,
2. Երկու երաշխավորագրերի տրամադրում ՄԵԿ-ի հիմնադիր անդամների կողմից (լիիրավ անդամակցության համար)։

Անդամակցության կարգին և միության կանոնակարգին կարող եք ծանոթանալ Հավելված 1-ում:

Դիմում հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ապրիլի 23-նն է:

Հարցերի դեպքում կարող եք դիմել միության համակարգող Գրիգոր Ջանիկյանին՝ gjanikyan@oxygen.org.am էլեկտրոնային հասցեով։