Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 11-04-2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է
Փոխվել է միջազգային միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդներին ուղևորության հարցում աջակցություն ցուցաբերելու կարգը:

Նոր կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միջազգային միջոցառումներին մասնակցելու համար տրամադրում է ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տրամադրում է 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդի կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև 5-հոգանոց խմբի անդամների՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար՝ 
1)միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթաժողովներ, նիստեր, 
2)միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
3)միջազգային գիտատեխնիկական մրցույթներ, 
4)միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ, 
5)միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, 
6)միջազգային ստարտափ ծրագրեր:

Միջազգային միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տրամադրելու կարգը, դիմումի ձևը, ուղևորության արդյունքների մասին հաշվետվության ձևը հաստատվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի մարտի 4-ի N 40-Ա/1 հրամանով: