Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-04-2019
Պոեզիայի ժամ` նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 135 ամյակին
Ապրիլի 10-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տիրում էր «վարուժանական» շունչը:

«Ազգային գրադարանային օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ պոեզիայի ժամ` նվիրված Դ. Վարուժանի ծննդյան 135 ամյակին։



Միջոցառման ընթացքում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի խոսքի կենտրոնի սաները Վարուժանի նշանավոր բանաստեղծությունների հետ զուգահեռ ներկայացրին նաև բանաստեղծի կենսագրությունը։

Հայ ժաղովրդի պատմության այդ ծանր և դժվարին ժամանակաշրջանում ծնված և մեծացած բանաստեղծի գրական ժառանգությունը յուրօրինակ ձևով մատուցեց Աիդա Ասատուրյանը։



Աիդա Ասատուրյանը, ներկայացնելով հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանի հուշերը Դ. Վարուժանի մասին, նշեց, որ Փափազյանը ոչ միայն Վարուժանի դասընկերն էր, այլև նրա բանաստեղծությունների առաջին ընթերցողն ու մեկնաբանը։

Աիդա Ասատուրյանը ընթերցեց Վարուժանի «Ջարդ» և «Կարմիր հող» բանաստեղծությունները։