Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-04-2019
«Արագածը» շանս չտվեց «Ուրարտուին»
Կայացավ բասկետբոլի «Ա» լիգայի եզրափակիչ խաղաշարի 3-րդ մրցավեճը, որն անցավ «Արագած» թիմի լիարժեք առավելությամբ։

Բասկետբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչи 3-րդ խաղում ուժեղագույնը «Արագածն» էր։ Սեփական հարկի տակ հանդես եկող թիմը 103-61 հաշվով վստահ առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ՝ եզրափակիչում ընդհանուր հաշիվը դարձնելով 4-1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլլինսը («Արագած»)։ Նա վաստակեց 26 միավոր, 16 անգամ էլ տիրեց օղակից անրադարձող գնդակին եւ կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հավելենք, որ այս թիմերի միջեւ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին ժամը՝ 19:30-ին, «Միկա» մարզադահլիճում: