Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-04-2019
Ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցին հայ երաժիշտների կատարմամբ
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ տոնական գալա-համերգ, որի ընթացքում հնչեցին ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Համերգին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային, «Հովեր» պետական երգչախմբերը :

Ծրագրում հնչեցին Ռեժիս Կամպոյի, Ֆրանսիս Պուլենկի, Գաբրիել Ֆորեի, Մորիս Ռավելի, Մորիս Դյուրուֆլեի, Ժորժ Բիզեի, Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Ժակ Օֆենբախի ստեղծագործություններից:

Երաժշտախմբերը հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

«Ես յուրահատուկ վերաբերմունք ունեմ ֆրանսիական երաժշտության և ֆրանսիացի կոմպոզիտորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով կոմպոզիտորների ընտրությունը միայն Ֆրանկոֆոնիայի օրերով չի պայմանավորված»,- նշեց Ռոբերտ Մլքեյանը և հավելեց, որ կոլեկտիվները բազմիցս կատարել են ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունները:

Նշենք, որ «Ֆրանկոֆոնիա» եզրույթը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ 

Այդ եզրույթը նա օգտագործել է նկարագրելու այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Հայաստանում նախորդ տարվա հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: