Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-04-2019
Փարիզի Աստվածամոր տաճարը
Փարիզի Աստվածամոր տաճարը (Notre Dame de Paris) մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկն է համարվում: Այն ունի հարուստ պատմություն, որի արմատները գալիս են դեռ 1163 թ.:

Տաճարը մեծ հռչակ է սկսել վայելել հատկապես 1831թ.-ին` Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպից հետո: Համանուն վեպի հիման վրա 1956թ. Նկարահանվել է  «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմը: 



1996թ. նկարահանվել է նաև մուլտֆիլմ, որը մինչև այսօր երեխաների սիրելի մուտֆիլմերի շարքին է դասվում: Ի տարբերություն վեպի, մուտֆիլմը բարի և դրական ավարտ ունի, ինչպես հեքիաթները:



1998 թվականի սեպտեմբերի 16-ին վեպի հիման վրա բեմադրվեց նաև մյուզիքլ, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես առաջին տարվա ընթացքում ամենամեծ հաջողությունը գրանցած մյուզիքլ։ Մյուզիքլում հանդել են եկել նաև մեր հայրենակիցներ Պատրիկ Ֆիորին և Հելեն Սեգարան: 



Ինչպես հայտնի է 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիան բոլոր մակարդակներով պաշտոնապես ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը: 2019թ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով` ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախատեսվում էր անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: 

Պատարագը պետք է կայանար ապրիլի 22-ին` Փարիզի Աստվածամոր տաճարում: Սակայն ապրիլի 15-ին տեղի ունեցածը ցնցեց ոչ միայն ողջ Ֆրանսիան, այլ` ամբողջ աշխարհը: Տեղական ժամանակով 18:50-ին Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ բռնկվեց, որը մարելու համար պահանջվեց մոտ 7 ժամ: 


 
Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության համաձայն` տաճարի հիմնական կոնստրուկցիաները պահպանվել են: Փարիզի Աստվածամոր տաճարից հասցրել են փրկել Հիսուս Քրիստոսի փշե պսակը, իսկ 13-րդ դարի պատուհանների վարդերն ամենայն հավանականությամբ այլևս չկան: Փլուզվել է նաև կենտրոնական ծայրաձողը: 



Նախագահ Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարը: Հայտարարվել էր համազգային դրամահավաք:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ վարկածներից մեկի` այն կարող է կապված լինել շենքի վերանորոգման աշխատանքների հետ: Նշենք, որ բրոնզե արձանները նախորդ օրերին տաճարից հեռացվել էին` վերակառուցման նախապատրաստման համար: