Նյութը՝ https://am.ambafrance.org-ից
Տեղադրվել է 18-04-2019
Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի 2019-2020թթ հայտամրցույթ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի (BGF) հայտամրցույթ 2019-2020 ուսումնական տարվա համար:

Ինչպես նախորդ տարիներին, Ֆրանսիայում ուսումնառության բոլոր ոլորտների համար ներկայացվող դիմումները՝ մասնագիտական բակալավրիատի (լիսանս) 3-րդ կուրս, մագիստրատուրա (մաստեր) և դոկտորանտուրա բաժիններում ընդունելի են:

Հատուկ ուշադրություն է դարձվում նախկին ուսումնական հաստատությունում թեկնածուների գրանցած արդյունքներին և անձնական ու մասնագիտական ծրագրերի համապատասխանությանը: 

Անգլերեն լեզվով առաջարկվող դասընթացների համար ներկայացվող հայտերը նույնպես ընդունվում են:

Դիմումները ներկայացնելուց առաջ, թեկնածուներին առաջարկվում է ուշադիր կարդալ ֆրանսիական կառավարության կրթաթոշակառուի ուղեցույցը:

Թեկնածության ձևաթուղթը կարելի է ներբեռնել այստեղ:

Ֆրանսիայում ուսումնառության և պրակտիկ կյանքին վերաբերող լրացուցիչ տեղեկություններին ծանոթացեք www.campusfrance.org կայքում:

Հայտերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժին: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. հունիսի 16-ն է, այս ժամկետից հետո ոչ մի դիմում չի ընդունվի:

Ծանոթագրություն. Ֆրանսիական կառավարության կրթաթոշակների հատկացման մրցույթի արշավի ավարտին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը երկրորդ փուլում ընտրություն կկատարի առաջին փուլով չանցած դիմումներից՝ նրանց ընձեռելով համալսարանում գրանցման վճարից ազատման հնարավորություն (այս դրույթը չի վերաբերում դրամական կամ սոցիալական աջակցությանը):

Լրացուցիչ հարցերի համար դիմել համալսարանական հարցերով կցորդ Շարլոտ Վենեմային (charlotte.venema@diplomatie.gouv.fr, նախօրոք դիմելու դեպքում հանդիպումներն անց են կացվում յուրաքանչյուր չորեքշաբթի ժ.17.00-ից 19.00-ը Երևանի Ալիանս ֆրանսեզում, հեռ.՝ 010 58 66 99):