Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-05-2019
Ֆիլմադարան. «Վրիժառուներ.վերջնախաղ»՝ հասավ բեկումնային պայքարի ժամանակը
Նախկին վրիժառուների և նոր սուպերհերոսների թիմը վերջին անգամ բախվելու է հզոր չարագործ Թանոսի հետ, որը սպառնում է ողջ տիեզերքին: Նրան հնարավոր է հաղթել՝ միայն միավորելով բոլոր ջանքերը և օգտագործելով բոլոր հնարավորությունները:

Պատմության մասշտաբային և ողբերգական մարտից հետո,  նրանք չեն կարող սխալվել: Ողջ տիեզերքի ճակատագիրը կորոշվի հերոսների և տիտանի պայքարի ընթացքում: Վրիժառուների խմբի ողջ մնացած անդամները և նրանց համախոհները պետք է մշակեն նոր ծրագիր, որը կօգնի նրանց պայքարել հզոր Թանոսի դեմ։

Ֆանտաստիկ, արկածային մարտաֆիլմ «Վրիժառուներ.վերջնախաղ»-ը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 22-րդ ֆիլմն է և երրորդ փուլի ավարտը: Այն «Վրիժառուները.անվերջության պատերազմը» ֆիլմի շարունակությունն է: Տիեզերքում սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի շարքի հիմքում Marvel ընկերության կոմիքսներն են:

Սցենարի հեղինակները Քրիստոֆեր Մարկուսն ու Սթիվեն ՄաքՖիլին են: Պրոդյուսերը Քևին Ֆայգին է: Երեք ժամանոց ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Քրիս Հեմսվորթը, Սեմյուել Լ. Ջեքսոնը և Բրեդլի Քուփերը: Երաժշտությունը Ալան Սիլվեստրին է, որը Հոլիվուդի ամենահայտնի ամերիկացի երգահաններից մեկն է: Երաժշտություն է գրել 100-ից ավելի ֆիլմերի համար։

Այս պահին այն առաջին ֆիլմն է, որի համաշխարհային պրեմիերան գերազանցել է 1մլրդ ԱՄՆ դոլարը՝ հասնելով գագաթնակետին ընդամենը հինգ օրում: 

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 26-ին:  Ֆիլմը ցուցադրվում է նաև երևանյան կինոթատրոններում: