Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-05-2019
Իսկ դուք ի՞նչ գիտեք բանկային քարտերի մասին
21-րդ դարում գրեթե անհնար է պատկերացնել մարդկանց կյանքն առանց բանկային քարտի կամ քարտերի: Այս քարտերի առաջացման մասին կանխագուշակել էր գրող Էդվարդ Բելլամին: Վերջինս իր «Հայացք անցյալին» սիրավեպում, որը լույս է տեսել 1888թ., պատմում է այն մասին, որ գլխավոր հերոսը հայտնվել է 2000-ական թթ.-ում, երբ մարդիկ գործարքներն ու վճարումներն անում էին քարտերի միջոցով:

Առաջին բանկը, որը քարտ է թողարկել

Առաջին բանկը, որը քարտ է թողարկել` «Long Island Bank»-ն է եղել: Սակայն հետաքրքիրն այն է, որ այն այլևս գոյություն չունի: Քարտերը բանկը թողարկել էր 1951թ.-ից: Դրանից հետո դրանք լայն տարածում գտան և սկսեցին թողարկվել մնացած բանկերի կողմից: 

Առաջին վճարային քարտերը

Սակայն, վճարային քարտերն ամենևին էլ չեն պատկանում բանկերին, քանի որ ավելի վաղ, «Diners Club» ընկերությունը քարտեր էր թողարկել, որոնց միջոցով հնարավոր էր վճարումներ կատարել ռեստորաններում, հյուրանոցներում: Դրանք կոչվում էին զվարճանքի և զբոսաշրջության քարտեր: 

Չափսերը

Չնայած այն հանգամանքին, որ քարտերը թողարկվում են բազմաթիվ բանկերի կողմից, այնուամենայնիվ, դրանք ունեն նույն չափը. 85.6մմ երկարություն, 54մմ լայնություն, 0.76-1մմ հաստություն: 

Քարտերի համարները

Քարտերի մեծ մասն ունի 16 թվից բաղկացած համար: Դրանցից առաջին թվով արդեն կարելի է հասկանալ վճարային համակարգը. 5- MasterCard, 4-Visa: Իսկ հաջորդ 5 թվերը` բանկի թվերն են: Վերջին 9-ը`բանկի հաճախորդի նույնականացման: Այսպիսի համակարգը շատ վաղուց է մշակվել` Հանս Փիթեր Լունոմի կողմից, որը աշխատում էր «IBM»  ընկերությունում: 

Քարտերի տեսակները

Բանկերը շատ հաճախ թողարկում են երկու տեսակի քարտեր. դեբետային և կրեդիտային: Դեբետային քարտերի վրա պահվում են սեփական գումարները, իսկ կրեդիտայինի վրա` բանկինը: 

Կրեդիտային քարտի ռեկորդակիրը

Կրեդիտային քարտ ունենալու ռեկորդը պատկանում է Կալիֆորնիայի բնակիչ Ուոլտեր Կավանահին: Նա ուներ մոտ 1397 քարտ` 2 000 000 դոլար ընդհանուր գումարով: Սակայն նա այդպես էլ չի կարողացել ամբողջությամբ վճարել այն: 

Ժամկետները

Բանկային քարտերն ունեն նաև գործարկման ժամկետներ` 3-5 տարի: Ժամկետի սպառման դեպքում անհրաժեշտ է փոխարինել այն նորով, որպեսզի կարողանաք տնօրինել դրանում առկա գումարները: Առաջին բանկային քարտերը պատրաստվել են ստվարաթղթից (կարտոն): Պլաստիկից քարտերը թողարկող առաջին բանկը եղել է «American Express»-ը` 1959թ., ընդ որում` նա թողարկում է ամենաթանկարժեք քարտերը: 

Աղբյուրը` https://i-fakt.ru