Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-05-2019
«Curriculum Vitae Forum 2019» ֆորումը Հայաստանում
Մայիսի 4-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Curriculum Vitae Forum 2019» ֆորումը: Ֆորումն ուներ «Գլոբալ կառավարման միտումներն ու մարտահրավերները» խորագիրը:

Ֆորումի նպատակն էր   բիզնեսի և կառավարման ոլորտներում տեղի ունեցող գործընթացների և ձեռքբերումների ներկայացումը, խնդիրների և զարգացման միտումների վերհանումը, ոլորտի առաջատար մասնագետների, փորձագետների միջև համագործակցության ամրապնդումը: 



«Curriculum Vitae Forum 2019» Ֆորումի  կազմակերպիչը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից «Fnet» ընկերությունն է` Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի հովանավորությամբ։

«Curriculum Vitae Forum 2019» ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝ հաղորդակցություններ, առաջնորդություն, կառավարում:



Ֆորումի խոսնակներ էին.

Քրիս Լիասիդեսը. դասախոսեց «Գերմիֆիկացիան` աշխատակիցներին և հաճախորդներին ներգրավելու ժամանակակից միջոց» թեմայով:

Լեսլի Թոմաս Սզամոզի. դասախոսեց «Հասկանալ փոփոխությունների հանդեպ կորպորատիվ և անհատական դիմադրության էությունը» թեմայով:

Գևորգ Ենգիբարյանը. դասախոսեց «EQ կառավարում, երբ զգացմունքները պարտադիր են» թեմայով:

Արմեն Հարությունյանը. դասախոսության թեման էր` «Վաճառքի ավելացում մարքեթինգում վարքագծային գործիքների կիրառման միջոցով»:



Տաթևիկ Սիմոնյանը` «Ավանդական PR-ը թվային աշխարհում » թեմայով:

Սերգեյ Թանթուշյանը. թեման էր «Նորարարությունը կրթության ոլորտում, հիմնախնդիրները և լուծումները»:

Արփի Կարապետյանը. դասախոսության թեման էր «Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից միտումները»:

Սամվել Մարտիրոսյանը. դասախոսեց «Երբ բիզնեսն ու անալիտիկան չեն հանդիպում» թեմայով:

Վահան Հովսեփյան` «Համացանցային լանդշաֆտ և կառավարում» թեմայով:



Դասախոսություններին հաջորդում էին հարց ու պատասխան ֆորմատով քննարկումներ:

Ֆորումի փակման արարողության ընթացքում «SPRING PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը  նշեց. ««Curriculum Vitae Forum» առաջին անգամ էր անցկացվում Հայստանում` միավորելով տարբեր ոլորտի մասնագետներին. կարծում եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և հուսով ենք, որ մենք կշարունակենք մեր հետագա գործունեությունը Շեֆիլդի համալսարանի հետ»: