Նյութը՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Լուսանկարները՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 11-05-2019
Փոխգործակցության հուշագիր՝ էներգաարդյունավետության ոլորտում
Մայիսի 7-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ «էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» փոխգործակցության հուշագրի ստորագրման միջոցառումը «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի և Վանաձորի համայնքապետարանի միջև։

Հուշագիրը հաստատում է, որ կողմերն արտահայտում են միմյանց հետ համագործակցելու պատրաստակամություն Վանաձոր համայնքի էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով, ծրագրերի արդյունավետ իրականացման համար:
 
Համագործակցության ուղղությունները

Հանրային իրազեկվածության բարձրացում,
Հանրային կառույցների էներգաարդյունավետության բարելավում,
Բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետության բարելավում,
Էներգախնայող փողոցային լուսավորություն, 
Այլընտրանքային էներգիայի օգտագործում, 
Վանաձորի էներգաարդյունավետության պլանից բխող այլ փոխհամաձայնեցված գործունեություն։
 
Կողմերի իրավունքները և պարտականությունները

Կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր միջոցները սույն համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները բարեխղճորեն, Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում կատարելու համար: Սույն համաձայնագիրը Կողմերից ոչ մեկի համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում: