Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-05-2019
Բարձրաձայնենք, փրկենք կյանքեր
Միավորված ազգերի կազմակերպության հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում այսօր` մայիսի 11-ին, կայացավ ֆլեշմոբ` «Բարձրաձայնենք, փրկենք կյանքեր» խորագրով:

Ֆլեշմոբին մասնակցում էին Երևանի դպրոցների աշակերտները: Վերջիններս կանգնել էին Բաղրամյան պողոտայի երկայնքով և տարբեր վերտառությամբ պաստառների միջոցով կոչեր էին հղում անցորդներին և վարորդներին: 

Պահանջում եմ, որ պահպանես երթևեկության կանոները... 

Աշակերտների մասնակցությունը նման ֆլեշմոբին ինքնանպատակ չէր: Վերջիններս լինելով աշակերտ՝ հստակ գիտակցում են, որ վարորդի և հետիոտնի անվտանգությունը կախված է երթևեկության կանոններին հետևելուց: 

50-ից մինչև 30: Կիսով չափ կրճատել ճանապարհային մահացությունները և վնասվածքները մինչև 2030թ...

Փշեշմոբը մեկնարկել էր մայիսի 6-ին: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի քույր գործակալությունների, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կարևոր շահառուների համագործակցությամբ այս մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ իրազեկող միջոցառումներ անցկացրեց` ՀՀ մարզերում և Երևանում: 

Save Lives #SpeakUP

Միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը Հայաստանի ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ միասին բեմադրեց ավտովթար՝ ցույց տալու ամրագոտիների կարևորությունը։ 

Նախարարն ներկայացնելով Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի 2008թ. «Մանկական վնասվածքների կանխարգելման համաշխարհային հաշվետվության» տվյալները՝ նշել էր, որ յուրաքանչյուր տարի մինչև 18 տարեկան գրեթե 830 000 երեխա մահանում է ոչ կանխամտածված վնասվածքների հետևանքով: 

Հ. Գ.։ Մեր կյանքում իրադարձությունները տեղի են ունենում ակնթարթորեն: Մենք երբեմն չենք հասցնում հասկանալ` ինչո՞ւ… Երբեմն մեզ հետ տեղի ունեցածը վերագրում ենք ճակատագրին: Սակայն ինչպես ասում են` մեր ճակատագիրը մեր ձեռքերում է…Ուրեմն` գուցե սկսեք ձեր անվտանգությունի՞ց…Եվ հիշեք` տանը ձեզ սպասում են…