Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-05-2019
Աշխարհի զարմանալի և յուրահատուկ փողոցները
Մարդկանց երևակայությունն ու ստեղծարար միտքը շարունակում է զարմացնել: Eritasard.am-ը շարունակում է հետաքրքիր փաստերի ներկայացման շարքը:

Այս անգամ հերթը զարմանալի և յուրահատուկ փողոցներինն է, որոնք ներկայանում ենք ստորև.

Մոգական կարուսել 

Այս փողոցը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքում, համարվում է ոչ միայն քաղաքի տեսարժան վայրերից մեկը, այլ աշխարհի ամենախճճված փողոցներից: Սակայն, այն աչքի է ընկնում նաև պատահարներով: Տեղացիները փողոցին իրենց անվանումն են տվել` «Ողբերգական կարուսել»: 



Հուլիսի 9-ի փողոց

Արգենտինայում գտնվող Հուլիսի 9-ը փողոցը համարվում է աշխարհի ամենալայն փողոցը: Յուրաքանչյուր կողմից ունի 6-ական շարք: Հարակից հատվածում են գտնվում կարևոր և հայտնի շինություններ: Փողոցը ոչ միայն իր գեղեցկությամբ է աչքի ընկնում, այլ նաև երթևեկության կազմակերպմամբ. խցանումներ գրեթե չեն լինում: 



Լոմբարդի փողոց

Սան Ֆրանցիսկոյում գտնվող այս փողոցն աշխարհի ամենագեղեցիկ փողոցներից մեկն է համարվում: Նման տեսք փողոցին տրվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նախկինում բլրաձև փողոցից մեքենաները մեծ դժվարությամբ էին իջնուն, իսկ ավտովթարներից խուսափելը երբեմն անհնար էր դառնում: Ուստի որոշում կայացվեց 8 ոլորաձև պտույտներով ճանապարհ ստեղծել` անվտանգ և գեղեցիկ: 

https://bit.ly/2vTrb6a

Բոլդուին

Նոր Զելանդինում գտնվող այս փողոցը շատերի համար սարսափ կհիշեցնի` հաշվի առնելով, որ այն ունի 35 աստիճան թեքություն: Ի դեպ, այս փողոցի կառուցմամբ զբաղվել են անգլիացի ճարտարապետները, որոնք դրանից հետո երբևէ չեն այցելել այդ վայր: 



Պառլամենտ

Աշխարհի ամենանեղ փողոցը, որն ունի 0,64 մետրից քիչ լայնություն և 50 մետր երկարություն, գտնվում է Մեծ Բրիտանիայում: Գուցե սա պարզապես շենքերի միջև բաժանարար հատված է, սակայն, առավել կարճ ճանապարհ` ցանկալի վայր արագ հասնելու համար: 



Էբենեզեր 

Աշխարհի ամենակարճ փողոցը թերև կարելի է գտնել Շոտլանդիայում: Երկարությունը 2,06 մետր է: Տարածքում կա միայն մեկ շինություն, որը կառուցվել է 1883թ.-ին: 



Յանգ

Տորոնտոյում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը` Յանգը: Փողոցի երկարությունը` 1896 մետր է: Կարելի է ասել, որ այն անցնում է քաղաքի գրեթե մեծ մասով: 



Դատարկ փողոց

Հյուսիսային Կորեան իր սովորույթների և խիստ օրենքներով ապրող երկրներից է: Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենադատարկ և լքված փողոցը: Վաղուց փողոցում մեքենաներ չեն, վարում, իսկ մարդիկ էլ չեն քայլում: Իսկ թե ինչու` հայտնի չէ: Փողոցն աչքի է ընկնում իր գորշությամբ: 

Աղբյուրը` https://zelv.ru