Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-05-2019
Հայտնի է «Եվրատեսիլ 2019» հաղթողի անունը
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը: Մրցույթի արդյունքներով՝ հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը՝ Arcade երգով: 2020-ին հեղինակավոր մրցույթը տեղի կունենա հենց Նիդերլանդներում:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիան (Մամուդ, Soldi), երրորդը՝ Ռուսաստանը (Սերգեյ Լազարև, Scream): 

Եզրափակիչում հաղթանակի համար մրցում էր 26 երկիր` Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան:

Որպես հատուկ հյուր եզրափակչում ելույթ ունեցավ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: Համերգի ընթացքում հանդես եկան նաև հեղինակավոր մրցույթի նախորդ տարիների հաղթողները: 

Հավելենք, որ Հայաստանը «Walking out» երգով ներկայացնող Սրբուհի Սարգսյանը դուրս էր մնացել եզրափակիչից:

Մրցույթը հեռարձակվում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանում էին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը: 

Հաղթողի ելույթը՝