Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-05-2019
Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը
Հայաստանն այսօր նշում է Հանրապետության տոնը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: 

Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:



Նշենք, որ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսօր` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում և Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ:

Պատկերասրահ՝ Տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ Ազատության հրապարակում