Նյութը՝ «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ից
Տեղադրվել է 29-05-2019
Համայնքահենք գյուղական զբոսաշրջության զարգացումը որպես երիտասարդների զբաղվածության գրավական
«ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է «Համայնքահենք գյուղական զբոսաշրջության զարգացումը որպես երիտասարդների զբաղվածության գրավական» ուսուցողական դասընթացը։
Դասընթացի նպատակն է փոխանցել անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ՝ տեղական ռեսուրսները (օրինակ՝ տուն, գյուղատնտեսական արտադրանք)  և ամենօրյա զբաղմունքը (հողագործություն, անասնապահություն, այգեգործություն) վերածել շահավետ բիզնեսի՝ նպաստելով իրենց և համայնքի բարեկեցությանը և զարգացմանը։ 
 
Դասընթացին կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի երիտասարդները (16-30 տարեկան)։

Դասընթացին մասնակցելու մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը։ 

Մասնակիցներն ընտրվելու են մրցույթային պայմաններով՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը և ստացված գիտելիքների կիրառելիության հնարավորությունները։

Ծրագիրն իրականացվելու է օգոստոս ամսին և ներառելու է երկօրյա տեսական և մեկօրյա գործնական դասընթացներ։

Դասընթացների անցկացման վայրերն են՝
Հաղարծին համայնք՝ Թեղուտ, Հաղարծին, Հովք համայքնների երիտասարդների համար։ 
Խաչարձան համայնք՝ Գոշ, Խաչարձան, Աղավնավանք համայնքի երիտասարդների համար։

Դասընթացավարները հանդիսանում են իրենց ոլորտի մասնագետներ։ Ծրագրի օրակարգի և դասընթացների թեմաների մասին ավելի մանրամասն անդրադառնալու ենք առաջիկայում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ-ի հունիսի 20-ը։