Նյութը՝ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունից
Տեղադրվել է 29-05-2019
Դիմիր հիմա և դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան
Այսօր «ԵՄ արևելյան հարևանություն» ծրագրի կողմից հայտարարվում է մրցույթ, որը հրավիրում է 16-25 տարեկան դինամիկ և խանդավառ երիտասարդների ուշադրությունը՝ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու նպատակով:

Վերջինները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին և հանդիսանան ԵՄ անդամ պետություններից կամ Արևելյան գործընկերության երկրներից որևէ մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա)  քաղաքացի:

Դիմորդները պետք է հետաքրքրված լինեն ԵՄ-ի գործունեությամբ, ինչպես նաև իրենց երկրի հարաբերություններով Եվրոպական միության հետ, պատրաստ լինեն կիսվելու գիտելիքներով և տեղեկատվությամբ ու ձգտեն ունենալ սեփական ներդրումն իրենց համայնքների և, առհասարակ, իրենց երկրների զարգացման ու բարգավաճման գործում:

Երիտասարդ եվրոպական դեսպանի պաշտոնին դիմելու համար թեկնածուներն, առաջին հերթին, մինչև 2019թ.-ի հունիսի 12-ը պետք է լրացնեն այս առցանց դիմումի ձևը: Դիմորդներն իրենց մոտիվացիան կարող են արտահայտել կարճ տեսանյութի կամ գրավոր հայտարարության և ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության (ԱլԳ) վերաբերյալ կարճ վիկտորինայի միջոցով: Դիմումի ձևը թույլ է տալիս, որպեսզի դիմորդները ցանկացած պահի կարողանան խմբագրել իրենց պատասխանները՝ մինչև դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2019թ.-ի հունիսի 12-ը: Ընտրության գործընթացը բաղկացած կլինի մի քանի փուլից: Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո մի քանի շաբաթվա ընթացքում հաջողակ դիմորդները կարող են հրավիրվել հարցազրույցների և, ըստ իրենց հասանելիության, հնարավորություն կստանան մասնակցելու երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից իրենց երկրում կազմակերպված որևէ գործողության: Ի վերջո, հաջողակ դիմորդների անունները հայտնի կդառնան ԵՄ հաստատությունների հետ խորհրդակցությունների և համաձայնեցման արդյունքում: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

Այս տարի երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար դիմումների ընդունման չորրորդ փուլն է: Դիմումների ընդունման նախորդ երեք փուլերի ընթացքում նախաձեռնությունն անշեղորեն աճել է. 2016թ.-ին երիտասարդ եվրոպական դեսպան է ընտրվել 100 հոգի, իսկ 2018թ.-ին այդ թիվն հասել է մոտ 500-ի: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք Արևելյան գործընկեր երկրներում ակտիվորեն մասնակցել են ավելի քան 300 միջոցառումների, այդ թվում՝ այցելությունների դպրոցներ ու համալսարաններ, ԵՄ քննարկման ակումբներ, եվրադպրոցներ, մասնակցություն երիտասարդական տոնավաճառներին, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններին և այլն: Նրանք նաև մասնակցություն են ունեցել և իրենց երկրների երիտասարդությանն են ներկայացրել միջազգային միջոցառումներում ու համաժողովներում:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը «Երիտասարդ եվրոպական հարևաններ» ցանցի մասն է, որը ստեղծվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Բաց հարևանություն: Հաղորդակցություն հանուն գործընկերային կապերի ամրապնդման. քաղաքացիների միջև կապ՝ Արևելյան հարևանության միջոցով» (EU NEIGHBOURS east) ծրագրի կողմից:

Իմանալ ավելին
Միանալ «Երիտասարդ եվրոպական հարևաններ» ցանցի 4700+ անդամներին
Ծանոթանալ ներկայիս երիտասարդ եվրոպական դեսպանների հետ
Երիտասարդ եվրոպական դեսպանները գործողության մեջ
ԵԵԴ-ների էլեկտրոնային բացիկները դիտել այստեղ