Նյութը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից
Տեղադրվել է 29-05-2019
ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դիմումների ընդունում «ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց»-ին մասնակցելու համար։

«Կանանց առաջնորդության դպրոց»-ի նպատակն է հնարավորություն ընձեռել 20-25 կանանց՝ տեղեկանալու և հմտություններ զարգացնելու կանանց իրավահավասարության, քաղաքական առաջնորդության, ինչպես նաև շահերի պաշտպանության, մասնակցային ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ նմանատիպ թեմաների վերաբերյալ։ «Դպրոց»-ն ընդհանուր առմամբ կնպաստի կանանց ինքնազարգացմանը, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը և քաղաքական մասնակցության խթանմանը։

Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 9-ը ներառյալ հետևյալ լինքով՝ https://undpcamp.typeform.com/to/LxghCW

Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։