Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-06-2019
Հունիսի 1-ը Երևանում
Վաղ առավոտից ՀՀ-ի տարբեր հատվածներում տոնական տրամադրություն էր տիրում: Eritasard.am-ն առանձնացրել է մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվել են մայրաքաղաքում:

Կենդանաբանական այգի

Ժամը 11:00-ից երեխաների առջև իր դռները բացեց Երևանի կենդանաբանական այգին, որտեղ երեխաները կարողացան մասնակցել յուրահատուկ միջոցառումների`  վարպետության դասեր, կավճանկարչություն, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, վիկտորինաներ: Այս միջոցառումների շրջանակներում երեխաները կարողացան սեփական գիտելիքների օգնությամբ շահել հատուկ մրցանակներ:

Սակայն սա դեռ ամենը չէր:

Կենդանաբանական այգին հյուրընկալել էր Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու նախկին ղեկավար Հայգ Բալյանին և նույն այգու կուրատոր Յանոշ Շանտոյին: 

Ազատության հապարակ

Ազատության հրապարակում Արտակարգ իրավիճակների նախարարոթյունը ևս կազմակերպել էր տոնական միջոցառումներ: Մեկնարկն ազդարարվեց փողային նվագախմբի կատարումներով: Երեխաների համար կազմակերպվեցին նաև խաղեր, կավճանկարչության դասեր, շփում մուլտհերոսների հետ:

Ազատության հրապարակում ցուցադրվեց նաև «Մերի Փոփինսը Երևանում» մյուզիքլը։ 

Ազգային ժողով

Հունիսի 1-ին #ԵԿԱզգային ժողով խորագրով միջոցառումներ տեղի ունեցան նաև Ազգային ժողովի բակում: Ընթացան հանրային քննարկումներ երեխաների խնդիրների վերաբերյալ, պատգամավորները գիրք ընթերցեցին երեխաների համար, իսկ երեխաներն իրենց հերթին երաժշտական ելույթներ ունեցան: Երեխաների համար թատերական ներկայացումներով հանդես եկան Խամաճիկների պետական թատրոնը, Մալյանի անվան թատրոնը:  

Նախագահական նստավայր

Տոնական ջերմ տրամադրություն էր տիրում նաև Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրին հարակից բակում, որտեղ ևս երեխաներին նվիրված միջոցառում էր կազմակերպվել:  

Պատկերասրահ՝ Հունիսի 1-ը Երևանում