Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-06-2019
Թումանյանի և Կոմիտասի մասին պատմող գրքերը հանձնվեց ընթերցողի դատին
Ամենայն հայոց երգի վեհափառի` Կոմիտասի և Ամենայն հայոց բանաստեղծի՝ Թումանյանի մասին պատմող տարբեր գրքեր, բայց մեկ տուփի մեջ:
Հունիսի 3-ին ընթերցողի դատին հանձնվեց Սամվել Հարոյանի «Ամենայն հայոց երգի վեհափառը» և «Ամենայն հայոց բանաստեղծը» մատենագիտական գրքերը: Դրանք ոչ միայն երկու մեծերի կյանքին և ստեղծագործությանն են անդրադառնում, այլև ներկայացնեում Կոմիտասի և Թումանյանի մարդ տեսակը.


«Մատենագիտական ժողովածուները ստեղծվել են հարյուրավոր երգեր ուսումնասիրելու արդյունքում: Այն առանձնահատուկ ծաղկաքաղ է, որը ներկայացնում է Թումանյանի և Կոմիտասի ոչ միայն կյանքն ու ստեղծագործությունը, այլև մարդ տեսակը,-մեզ հետ զրույցում նշեց Սամվել Հարոյանը և հավելեց,- նրանք հայի իսկական տեսակ էին՝ և՛ հումորասեր, և՛ լուրջ, և՛ ցավ էին ապրում, և՛ ուրախություն. մարդուն տրված բոլոր զգացումներն ունեին: Նրանց կյանքը և գործունությունը օրինակ պետք է ծառայի բոլորիս համար»:

Նշենք, որ շնորհանդեսն  ուղեկցվեց համերգով, որը նվիրված էր Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին։  Ելույթ ունեցան հայ երգիչ երգչուհիներ՝  ներկայացնելով Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործություններից: