Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-06-2019
Հետաքրքիր փաստեր վարկի մասին
Պարզվում է` վարկ վերցնելու ավանդույթը գալիս է շատ հնուց: Քչերը գիտեն, որ պատմությունից մեզ հայտնի մարդիկ ևս ունեցել են վարկեր:

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր պատմական փաստ.

-Առաջին վարկերը սկսել են տալ դեռ մեր թվարկությունից առաջ: Օրինակ` Բաբելոնի արքա Համուրապին, ով ղեկավարել է մ.թ.ա. 1793-1750թթ., եղել է «անհույս» պարտապան: Որպեսզի փակի իր պարտքերը, նա «զոհել» է կնոջը, որդուն, դստերը: Վերջիններս պետք է 3 տարի աշխատեին, որպեսզի մարեին պարտքը: 

-«Հիփոթեկ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է գրավ: Հին Հունաստանում վարկառուի հողի վրա սյուն էին կանգնեցնում հետևյալ գրությամբ. «Եթե պարտքը չմարվի, ապա այն կանցնի վարկատուին»: 

-Միջնադարյան Անգլիայում պարտքը չմարելը հանգեցնում էր նրան, որ շատերը հայտնվում էին ճաղերի ետևում: Սակայն դրանից կարելի էր խուսափել: Պարտքով գումար վերցնողը պարզապես չպետք է լքեր իր տան տարածքը, քանի որ նրան իր տան տարածքում իրավունք չունեին ձերբակալել: 

-Հնում` Ռուսաստանում, պարտապանին անխիղճ կերպով բռնում էին մարդաշատ հրապարակում, կտտանքների ենթարկում: Դա արվում էր նրա համար, որպեսզի հրապարակում հավաքված մարդկանցից մեկը խղճար նրան և վճարեր նրա փոխարեն: Շատերը բարձրաձայն բղավում էին, որպեսզի առավել խղճուկ երևան:

- 1754թ. Ռուսաստանում բացվեց Պետական հողային բանկը, որտեղ ազնվականները կարող էին ստանալ իրենց սեփական հողատարածքներով և անշարժ գույքով վարկեր: Վարկերը տրվում էին տարեկան 6%-ով: 16-րդ դարում վարկեր ստանալու իրավունք վերապահվեց նաև գյուղացիներին:

- Հայտնի գրող Ալեքսանդր Դյուման հայտնի էր որպես «հավերժ պարտապան»: 1852թ. Փարիզյան դատարանը ընդունեց 53 պարտատերերի հայցը: Պարտքի ընդհանուր գումարը կազմում էր 107 հազար ֆրանկ: Ճիշտ է, ինքը` Դուման, հասցրեց մեկնել Բրյուսել: Գրողը սիրում էր ծախսել, ավելին՝ նա գումար է ծախսել ոչ միայն իր վրա, այլ` մեծահոգաբար բաժանել իր ընկերներին ու ծանոթներին: Մի օր նա ասել էր. «Ես ոչ մեկին չեմ մերժել գումար տալու հարցում: Միակ բացառություններն իմ վարկատուներն էին»:

- Հետաքրքիր սովորություն կար հնդկացիական ցեղերի շրջանում:  Երբ մարդը որևէ բան էր պարտքով վերցնում, ապա որպես գրավ թողնում էր իր սեփական անունը: Ցեղակիցներից ոչ մեկը նրան անունով չէր դիմում` մինչև պարտքի ամբողջական մարումը: 

- Իտալիայի բանկերից մեկը որպես գրավ ընդունում է պարմեզան պանիր: Ավելին՝ տոկոսները հաշվարկվում են փոքր չափով: Պանրի այդ տեսակը մեծ տարածում ուներ, հետևաբար, վաճառել այն վարկի չվճարման դեպքում` դժվար չի եղել:

-Իսկ օրինակ Փարիզի «Credit Municipal de Paris» գրավատունը պատրաստ էր գրավի դիմաց ընդունել էլիտար ալկոհոլային խմիչք: Գրավատան պահեստում առաջին օրերին արդեն գինու հարյուրավոր շշեր էին հավաքվել: 

-2007թ. Անգլիայում բացվեց գրող Չարլզ Դիքենսի այգին, որտեղ հնարավորինս տիրում էր XIX դարի կեսերի մթնոլորտը: Այցելուները կարող էին ժամանակ անցկացնել այգում, զվարճանալ, ինչպես նաև նստել «պարտքի բանտում: Ի դեպ, Դիքենսի հայրը, չկարողանալով մարել պարտքերը, նման հաստատությունում էր նստել` 1824 թ.: Նա կարողացել էր դուրս գալ միայն 6 ամիս անց` մորից ժառանգություն ստանալուց հետո: Ամեն տարի մոտ մեկ միլիոն մարդ է այցելում այգի:

Աղբյուրը` https://i-fakt.ru