Նյութը՝ Սոնա Խաչատրյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-06-2019
Շուտով․ Լուսինե Խաչիկյանի մենահամերգները
Armenian National Music-ը ներկայացնում է դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգները մայրաքաղաքում և մարզերում:

Համերգները կկայանան հունիսի 21-ին՝ ժամը 19։00-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում, հունիսի 23-ին՝ ժամը 17։00-ին Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում: Վերջին մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 20։00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ 

Մենահամերգների ընթացքում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Էլեն Յոլչյանի, Արսեն Բաբաջանյանի և Արթուր Աքշելյանի ստեղծագործությունները գրված մենանվագ դաշնամուրի համար։

Լուսինե Խաչիկյանը ծնունդով Ստեփանակերտից է։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը (պրոֆեսոր Կ. Օհանյանի դասարան)։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների: 2003թ. մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթին և արժանացել երկրորդ  մրցանակի, 2006թ. Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման, Երաժիշտ-կատարողների 2012թ.«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոն (լավագույն հայկական ստեղծագործության կատարում, 2015թ. կոմպոզիտորական անվանակարգում հանդես գալով որպես կոնցերտմայստեր՝ արժանացել է առաջին մրցանակի), այնուհետև 2017թ.՝ Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման: